Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Արտգործնախարարությունը ձեռքերը լվանում է

Արտգործնախարարությունը ձեռքերը լվանում է
31.07.2012 | 05:12

Սիրիայում իրավիճակը գնալով սրվում է. պատերազմական գործողությունները ներխուժել են Հալեպ։ Իրավիճակն այն աստիճանի է լարվել և դարձել պայթյունավտանգ, որ Հալեպ չվերթեր իրականացնող օտարերկրյա ավիաընկերություններին իրենց երկրների արտգործնախարարությունները խորհուրդ են տվել զերծ մնալ Սիրիա իրականացվող չվերթերից, ելնելով իրենց ավիաընկերությունների և օդաչուական կազմի անվտանգությունից։ Ինչպիսի՞ դիրքորոշում ունի այս հարցում Հայաստանի արտգործնախարարությունը, քանի որ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունն այս պահին չվերթեր է իրականացնում Հալեպ։ Արդյոք վտանգավոր չէ՞ չվերթերի իրականացումը։ «Հարցը, կարծում եմ, պետք է ուղղել «Արմավիա» ընկերությանը։ Ընկերությունը պետք է որոշի` թռիչք կատարե՞լ, թե՞ ոչ»,- մեզ հետ հեռախոսազրույցում պարզաբանեց արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3499

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ